10 ամսում հանցագործությունների թիվը ՀՀ-ում աճել է 10.3%-ով

10 ամսում հանցագործությունների թիվը ՀՀ-ում աճել է 10.3%-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է 15.461 հանցագործություն, ինչը 10.3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում կատարվել է 14.015 հանցագործություն:

Երևանում 2016-ի 10 ամուսում գրանցվել է 7.585 հանցագործություն. 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.6%:

Ընդ որում, Հայաստանում 41%-ավ ավելացել է միջին ծանրության հանցագործությունների թիվը՝ 3.665-ից հասնելով 5.204-ի: 13%-ով ավելացել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 143-ից հասնելով 162-ի:

Ըստ վիճակագրության, 100-ով նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ հասնելով 4.107-ի, սակայն 21%-ով աճել է սպանությունների թիվը: Սպանությունների փորձերի հետ միասին աճը կազմել է 8.6%. 2015-ի հունվար-հոկտեմբերին գրանցվել է սպանության 48, սպանության փորձի՝ 33 դեպք, 2016-ին՝ սպանության 61, սպանության փորձի՝ 27 դեպք:

2016-ի 10 ամսում ՀՀ-ում գրանցվել է գողության 4.476 դեպք. 2015-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.3%:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---