Վարդան Օսկանյանը Ստամբուլում չի անցկացրել ոչ պաշտոնական բանակցություններ Էլմար Մամեդյարովի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ որեւէ բանակցություն չի անցկացրել Ստամբուլում` ՍԾՏՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «ՍԾՏՀ-ի բոլոր արտգործնախարարները ճաշի եւ ընթրիքի ժամանակ մի սեղանի շուրջ էին նստած, սակայն Վարդան Օսկանյանը հեռու էր նստած Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարից, եւ ոչ մի բանակցություն չի եղել նրանց միջեւ»,- ընդգծել է Կարապետյանը:



Նշենք, որ ANS-Press-ը հաղորդել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական ճաշկերույթի ժամանակ ոչ պաշտոնական բանակցություններ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ընդ որում, ադրբեջանական գործակալությունը մեջբերում է Վ. Օսկանյանի խոսքերը. «Այո, ես Է. Մամեդյարովի հետ մի շարք հարցեր եմ քննարկել ոչ պաշտոնական բանակցությունների ձեւաչափով: Սակայն քանի որ այդ ժամանակ ներկա չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները բանակցությունները ոչ պաշտոնական բնույթ են կրում: Այդ պատճառով էլ ես չեմ կարող ասել, թե մենք ինչի մասին ենք խոսել»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---