Facebook-ը «ֆեյքային» նորություններն ի հայտ բերելու համար կօգտվի արհեստական ինտելեկտից 2 դեկտեմբերի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը ուղիղ տեսահեռարձակումներում «ֆեյքային» նորություններն ու բռնության տեսարաններն ի հայտ բերելու համար կօգտվի արհեստական ինտելեկտից (artificial intelligence, AI), գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով: ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ Facebook-ը, Twitter-ն ու Google-ը խստորեն քննադատվեցին Թրամփի և Քլինթոնի մասին ֆեյքային նորությունների համար: Այդպիսի նորություններն ավելի մեծ տարածում էին ստանում Facebook-ում, քան The New York Times-ի, The Washington Post-ի, The Huffington Post-ի իրական նորությունները: Նման հաշվարկ է արել Buzzfeed-ը` 2016-ի փետրվար-նոյեմբերին ֆեյքային ամենահայտնի 20 նորությունը մոտ 8,7 մլն հավանություն, մեկնաբանություն և վերահրապարակում է ստացել, իսկ իրական նորությունների թոփ 20-յակը` 7,4 մլն: Օրինակ, ֆեյքային նորություններ են գրել ու տարածել դեռահասները Մակեդոնիայից, որոնք 140 կայք են բացել ԱՄՆ քաղաքականության մասին և միլիոնավոր դոլարներ են վաստակել: Ըստ վերլուծական Jumpshot-ի, ֆեյքային նորությունների թրաֆիկի կեսից ավելին ապահովել է Facebook-ը: Քլինթոնի կողմնակիցները նույնիսկ հայտարարեցին, որ ֆեյքային նորություններն ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սկզբից մերժում էր նման ազդեցության հնարավորությունը, սակայն, արդյունքում հայտարարեց կեղծիքների դեմ պայքարելու ծրագրի մասին: Սոցցանցը, ինչպես և Google-ը, այլևս չեն կիսվի գովազդային եկամուտներով այն կայքերից, որոնք ֆեյքային նորություններ են տարածում: Բացի այդ, Facebook-ը կհայտնի օգտատերերին, եթե այս կամ այն նորության աղբյուրը կասկածելի լինի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |