ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման 1-ին փուլն ավարտվել է 2 դեկտեմբերի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Այդ մասին ասվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հանդիպմանը «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ: Ռուսական պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձան իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։ Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվել է նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |