Գերմանիան կխստացնի ներգաղթյալներին սոցփաթեթների տրամադրման կարգը 2 դեկտեմբերի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիա տեղափոխված ԵՄ երկրների քաղաքացիները, որոնք աշխատանք չեն գտնում, այսուհետ կկարողանան հավակնել սոցփաթեթի միայն ԳԴՀ-ում 5 տարի ապրելուց հետո: Համապատասխան փոփոխություններն օրենքում Բունդեսթագը կատարել է դեկտեմբերի 1-ին: Մասնավորապես, դա նշանակում է, որ օտարերկրացիները չեն կարողանա դիմել սոցիալական օգնության համար Գերմանիայում աշխատանք որոնելիս` գայթակղվելով գերմանական սոցփաթեթների բարձր մակարդակով: Այդ միջոցն ուղղված է ներգաղթյալների մուտքը երկիր սահմանափակելուն, հայտնում է Deutsche Welle-ն: Մինչ 5-ամյա ժամկետը լրանալը ԵՄ քաղաքացիները կարող են հավակնել սոցիալական օգնություն ստանալուն առավելագույնը 1 ամսվա համար, ինչը թույլ կտա նրանց հայրենիք վերադառնալ: 2015-ին ԳԴՀ Սոցիալական հարցերի դաշնային դատարանը որոշել էր, որ ԵՄ քաղաքացիները կարող են հավակնել սոցփաթեթի Գերմանիայում 6 ամսից ավելի բնակվելու դեպքում: Բունդեսթագի ընդունած փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի բուդեսրատում: 2013-ից սկսած Գերմանիայում տարածում ստացավ «սոցիալական տուրիզմ» արտահայտությունը: Այդպես են անվանում Արևելյան Եվրոպայի և այլ երկրներից Գերմանիա և այլ ավելի բարեկեցիկ երկրներ ժամանող քաղաքացիներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |