«Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները». Հանցագործը գիրք է գրել

«Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները». Հանցագործը գիրք է գրել

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության մասին գիրք է գրել:

Թուրքական T24 լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը հաղորդում է, որ Թունջելը նշել է՝ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է «լույս սփռել այս գործի անհայտ կողմերի վրա»:

Նա գրքում հերքել է իր մասնակցությունը սպանությանը՝ նշելով. «Մենք իրականում հանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, որ դուրս եկավ Հրանտ Դինքի սպանության դեմ և առաջին հստակ քայլն արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացվեցինք որպես սպանությունն ուղղորդող: Այդ կենտրոնն այժմ FETÖ («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ հայտնի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքը) կոչվող կառույցն է»:

Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը 2013 թվականին տված ցուցմունքներով ամբողջ մեղքը բարդել էր այն ժամանակվա հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեքի և վերջինիս հանցավոր խմբի վրա:

Թուրքական «Հուրրիյեթ» թերթի ներկայացրել էր որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից, որտեղ նա նշել էր. «Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեքոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---