«Գազպրոմը» $38,3 միլիոնի «Գազպրոմ Արմենիայի» բաժնետոմս կգնի 3 դեկտեմբերի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիայի» լրացուցիչ էմիսիայի (բաժնետոմսերի թողարկում) գնմանը, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ: Հոլդինգը կգնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության 3 372 943 սովորական բաժնետոմս` 18 449 998 210 դրամով ($38,3 մլն): «Հավանություն տալ գործարքին, որում շահագրգռվածություն կա` գնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 3 372 943 լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմս, 5 026,5 հայկական դրամ անվանական արժեքով յուրաքանչյուրը, 16 954 097 989,5 հայկական դրամ ընդհանուր արժողությամբ` յուրաքանչյուրը 5 470 հայկական դրամ անվանական արժեքով տեղաբաշխման գնով: Ընդհանուր առմամբ վճարվելու է 18 449 998 210 հայկական դրամ»,-ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ: «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետերն է: ՀՀ գազատրանսպորտային համակարգը ներառում է 1720 կմ գազատար: 2015-ին «Գազպրոմը» կրճատել է գազի արտահանումը Հայաստան 4 տոկոսով 2014-ի ցուցանիշի համեմատ` մատակարարելով 1,921 մլն խմ գազ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |