Ամերիկահայ գիտնականի աշխատանքը նպաստել է Պարկինսոնի հիվանդության պատճառների նոր տեսության մշակմանը

Ամերիկահայ գիտնականի աշխատանքը նպաստել է Պարկինսոնի հիվանդության պատճառների նոր տեսության մշակմանը

PanARMENIAN.Net - Ըստ գիտական ընդունված տեսության համարվում էր, որ Պարկինսոնի հիվանդությունն առաջանում է գլխուղեղի վնասվածքի պատճառով: Սակայն Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ հիվանդության պատճառները կարող են թաքնված լինել աղիներում:

Հիվանդության ախտանիշներից մեկը համարվում է սինուկլեին սպիտակուցի կուտակումն ուղեղի բջիջներում, որն առկա է օրգանիզմում լուծվող մոլեկուլների տեսքով: Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց մոտ սինուկլեինի մոլեկուլները հակառակ ուղղությամբ են փոխվում` միանալով իրար: Գիտնականները ենթադրել են, որ պատճառները կարող են լինել գլխուղեղից դուրս, և հիվանդությունը կարող է հրահրել արտաքին մանրէն կամ տոքսինը: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդիկ հախաճ խնդիրներ են ունենում մարսողության հետ հիվանդության հիմնական ախտանիշների ի հյատ գալուց շատ ավելի վաղ, գրում է «Վեստին»:

Քոլին Չալիսը և նրա գործընկերները Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից ներարկել են սինուկլեինի հյուսվածքները լաբորատոր մկների ստամոքսի և աղիների մեջ: 3 շաբաթ անց հյուսվածքները կարելի էր տեսնել արդեն ուղեղի հիմքի մոտ, իսկ 2 ամիս անց արդեն ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժումները: Միաժամանակ նվազել է կրծողների աշխուժությունը` նույնպիսի երևույթ է նկատվում նաև Պարկինսոնով հիվանդ մարդկանց մոտ: Գիտնականները նաև հայտնաբերել են, որ ոչ միայն աղիների միկրոֆլորայի վիճակն կարող է հիվանության հետևանք լինել, այլ նաև հակառակը:

Փորձեր կատարելով մկների վրա` Սարգիս Մազմանյանի խումբը ցույց է տվել, որ ալֆա-սինուկլեինի ավելցուկով և լիարժեք միկրոֆլորայով կրծողների մոտ շատ ավելի ուժեղ էին արտահայտված հիվանդության մոտորային ախտանիշները, քան նրանց ստերիլ, այսինքն մանրէներից զերծ աղիստամոքսային տրակտով ցեղակիցների մոտ: Իսկ երբ ստերիլ մկներին ներարկեցին հիվանդ մարդկանց աղիներից վերցված բակտերիաները, նրանց մոտ ի հայտ եկան Պարկինսոնի հիվանդության նշանները: Կրծողների այն խումբը, որին ներարկվել էին առողջ մարդկանց միկրոօրգանիզմներ, նման արդյունքներ ցույց չտվեց:

Պարկինսոնի հիվանդությունը կապված է ուղեղի խորքում նեյրոնների մահվան հետ` տրեմոր և շարժողական դժվարություններ առաջացնելով հիվանդների մոտ: Կան դեղամիջոցներ, որոնք թեթևացնում են ախտանիշները, սակայն ժամանակի հետ դրանք կորցնում են արդյունավետությունը: Եթե ենթադրությունը ճիշտ լինի, դա հնարավորություն կտա գտնել հիվանդության բուժումը մինչ առաջին նշանների ի հայտ գալը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---