Հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (ավելի քան 50 անգամ)` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ (մոտ 550 կրակոց) և դիպուկահար հրացաններ (33 կրակոց): Առաջնագծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր (37 ական) և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր (9 արկ):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---