The Washington Post. Սիրիական ընդդիմությունը կարող է միավորվել «Ալ Քայիդայի» հետ

The Washington Post. Սիրիական ընդդիմությունը կարող է միավորվել «Ալ Քայիդայի» հետ

PanARMENIAN.Net - Չափավոր սիրիական ընդդիմությունը քննարկում է «Ալ Քայիդայի» և այլ ահաբեկչական խմբավորումների հետ սերտ համագործակցության հնարավորությունը, գրում է The Washington Post-ը աղբյուրների վրա հղումով:

Ընդդիմությունը վախենում է զրկվել ԱՄՆ աջակցությունից, քանի որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ բազմիցս հայտարարել է, որ մտադիր է կրաճտել աջակցության ծավալները: «ԿՀՎ-ն 3 տարի առաջ սկսեց զենք մատակարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին, և այժմ տասնայակ հազարավոր գրոհայիններ մտավախություն ունեն, որ Թրամփը կզրկի իրենց աջակցությունից և այլընտրանքներ են քննարկում»,-գրում է թերթը:

Մասնավորապես, այլընտրանքային տարբերակների թվում դիտարկվում է նաև »լավ զինված «Ալ Քայիդայի» և այլ ծայրահեղական խմբավորումների հետ առավել սերտ գործակցության տարբերակը, նշում են տարածաշրջանային փորձագետները, հայտնում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմության առաջնորդները բանակցում են Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Հալեպում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին: Բանակցություններն անցնում են առանց ԱՄՆ մասնակցության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---