Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել հանրաքվեում պարտվելուց հետո 5 դեկտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի բնակիչները դեմ են արտահայտվել սահմանադրության բարեփոխմանը: Կառավարության ներկայացրած օրինագծի տապալումից հետո վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել: Հանրաքվեն կայացել է դեկտեմբերի 4-ին: Ըստ նախնական տվյալների, իտալացիների մեծամասնությունը` 60 տոկոսը, դեմ է արտահայտվել ուղղումներին: Հանրաքվեի միայն մեկ հարց էր ներկայացված` սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք ենթադրում էին զգալի փոփոխություններ Սենատի աշխատանքում: Նախատեսվում էր, որ խորհրդարանը կձևավորեն շրջանային խորհուրդները, որոնցից Սենատ կանցնի 74 խորհրդական և 21 քաղաքապետ: Եվս 5 խորհրդականի պետք է նշանակեր նախագահը: Եթե ուղղումներն ընդունվեին, Սենատը կկրճատվեր ավելի քան 3 անգամ` 315-ի փոխարեն ունենալով 100 անդամ: Ենթադրվում էր նաև լիազորությունների վերաբաշխում շրջանային և կենտրոնական իշխանությունների միջև: Ռենցին մեծ հույսեր էր կապում իր օրինագծի հետ: «Ես տանուլ տվեցի: Իտալիայում երբեք ոչ ոք չի պարտվում, բայց ես ուրիշ եմ: Ես պարտվեցի և բարձրաձայն ասում եմ դրա մասին»,-ասել է վարչապետը` հավելելով, որ «արել է ինչ կարող էր»: Մատեո Ռենցին ստանձնել էր Իտալիայի վարչապետի պաշտոնը 2014-ի փետրվարին: Մինչ այդ նա մի քանի տարի եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |