Արևելյան Հալեպի 70%-ը Սիրիայի բանակի հսկողության տակ է

Արևելյան Հալեպի 70%-ը Սիրիայի բանակի հսկողության տակ է

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն արևելյան Հալեպի ևս 2 թաղամաս են ազատագրել ապստամբ զինյալներից: Ինչպես հայտնել է ապստամբ խմբերից մեկի ներկայացուցիչը, Սիրիայի նախագահ Ասադի հակառակորդները նահանջել են Քարմ էլ Ջաբել և Շահար շրջաններից:

Այժմ սիրիական բանակը վերահսկում է արևելյան Հալեպի 70%-ը, հայտնում է BBC-ին:

Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարձակորղական գործողություն էին սկսել Հալեպում: Ըստ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, գործողության արդյունքում ավելի քան 300 մարդ է զոհվել, հիմնականում խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին, առնվազն 50.000 մարդ է հեռացել մարտերի վայրից:

Մինչդեռ Շահարում կատաղի մարտերը դեկտեմբերի 5-ին շարունակվել են: Ըստ դիտորդների, վերջին 24 ժամում սիրիական բանակը քաղաքի ևս 5 շրջան է ազատագրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---