Ուզբեկստանի նախագահ է ընտրվել Շավկաթ Միրզիյոևը 5 դեկտեմբերի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի նախագահ է ընտրվել Շավկաթ Միրզիյոևը, որը նախագահի պաշտոնակատարն էր: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուզբեկստանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են դեկտեմբերի 4-ին: Նախկին նախագահ 78-ամյա Իսլամ Կարիմովը վախճանվեց սեպտեմբերի 2-ին: Ըստ ԿԸՀ-ի, Միրզիյոևը հավաքել է ընտրողների քվեների 88,61 տոկոսը: Արդյունքների հրապարակումից հետո, ընտրված թեկնածուն ելույթ է ունեցել հանրահավաքում և շնորհակալություն հայտնել իր նախկին ընդդիմախոսներին: ԿԸՀ անդամ Նիկոլայ Նիվիչևը հայտարարել է, որ քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Շավկաթ Միրզիյոևը նշանակվել էր նախագահի պաշտոնակատար սեպտեմբերի 8-ին ուզբեկական խորհրդարանի (Մաժիլիսի) Օրենսդիր պալատի և Սենատի համատեղ նիստում: Ավելի վաղ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը`Միրզիյոևը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2003-ին: 2015-ի հունվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կրկին հաստատվեց կառավարության ղեկավարի պաշտոնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |