Բաքվում դատախազը պահանջում է ղարաբաղյան կողմն անցած զինվորին դատապարտել 14 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ավարտվել է պետական դավաճանության համար մեղադրվող զինվորի քրեական գործի դատավարությունը: Հինգշաբթի օրը Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործերով ռազմական դատարանի Էլդանիզ Նուրիեւի գործով նիստում, որտեղ նախագահում էր դատավոր Մամեդբաղիր Զեյնալովը, պետմեղադրողը պահանջել է դատապարտել Նուրիեւին 14 տարվա ազատազրկման: Նիստն ավարտվեց փաստաբանի եւ մեղադրյալի պատասխան ելույթներով: Հունիսի 29-ին սպասվում է դատական որոշման հրապարակումը:



Է.Նուրիեւը մեղադրվում է մարտական հերթապահության խախտման, դասալքության եւ պետական դավաճանության համար: Ըստ մեղադրանքի, «զինվորը, որը զորակոչվել է Ադրբեջանի Աղսու շրջանի զինկոմիսարիատի կողմից, դեկտեմբերի 31-ին ինքնակամ լքել է Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի N զորամասը, որտեղ ծառայում էր եւ գերեվարվել է հայերի կողմից: Ըստ մեղադրական ակտի, Նուրիեւը հակառակորդին է փոխանցել Ադրբեջանի ռազմական ոլորտում պետական գաղտնիք համարվող տվյալներ»:



Իրականում ադրբեջանական բանակի շարքային Էլդանիզ Նուրիեւը, ծնված 1979 թվականին, անցել էր ղարաբաղյան կողմը 2006 թվականի դեկտեմբրի 31-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլու ուղղության վրա եւ ձերբակալվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Հետագայում նրան փոխանցել են ադրբեջանական կողմին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---