Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով կդիմի ՄԻԵԴ

Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով կդիմի ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը հայ եկեղեցուն, հայտնել է Կիլիկիո կաթողիկոսությունն իր ֆեյսբուքյան էջում:

Սա կլինի առաջին իրավական քայլն ընդդեմ Թուրքիայի` 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո:

Ավելի վաղ նմանատիպ հայցով Կիլիկիո կաթողիկոսությունը և Արամ Ա կաթողիկոսը դիմել էին Թուրքիայի Սահմանադրական դատարան: Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է մերժել հայցը Սահմանադրական դատարան, ինչ էլ արվել է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---