Արևելյան Հալեպի մոտ 100.000 բնակիչ է ազատվել գրոհայինների գերությունից

Արևելյան Հալեպի մոտ 100.000 բնակիչ է ազատվել գրոհայինների գերությունից

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Ելույթ ունենալով ԱԽ նիստում` նա հայտարարել է, որ Դամասկոսը վտարելու է Սիրիայի հողից ահաբեկիչներին, որոնց, նրա խոսքերով, աջակցում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և նրանց դաշնակիցները տարածաշրջանում: Նա հավելել է, որ այն երկրները, որոնք անտարբեր չեն Սիրիայի ժողովրդի ճակատագրի հանդեպ, «պետք է բախեն Սիրիայի կառավարության դուռը և աջակցեն նրան: «Մեր հասցեն բոլորին է հայտնի»,-ասել է նա:

Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ ԱԽ-ն չընդունեց Հալեպում 7-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը, քանի որ ՌԴ-ն ու Չինաստանը օգտվեցին իրենց վետոյի իրավունքից:

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և ֆրանսիայի դիվանագետները, ըստ վերջին ամիսների սովորության, չլսեցին Սիրիայի ներկայացուցչի ելույթն ու դուրս եկան նիստերի դահլիճից:

Նոյեմբերի կեսից Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում Հալեպի արևելյան թաղամասերը գրոհայիններից ազատագրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---