Սաուդյան Արաբիայում 15 մարդ է մահապատժի դատապարտվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով 6 դեկտեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի է դատապարտել Իրանի «լրտեսական ցանցի» 15 անդամի: 2016-ին հունիսին հայտարարվել էր լրտեսների ցանցի 32 անդամի ձերբակալության մասին: Ձերբակալվածների թվում 30 սաուդիտ կա, 1 իրանցի և 1 աֆղանցի: Նրանց մեղադրել են խմբավորում ստեղծելու մեջ, որը գործակցել է Իրանի հետախուզության հետ և Սաուդյան Արաբիայի բանակի մասին տեղեկություններ փոխանցել, հայտնում է Meduza-ն Al Arabiya.-ի վրա հղումով: Նրանց մեղադրում են նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի հետ հանդիպելու և թագավորության տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ոմանց մեղադրում են նաև համակարգչային համակարգերը կոտրելու մեջ: Խմբի մյուս 17 անդամների դատավճռի մասին ոչինչ չի ասվում: Ըստ AP-ի, մի քանիսին տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտել: 2016-ի սկզբին Սաուդյան Արաբիան խզեց հարաբերություններն Իրանի հետ: Դրա համար առիթ հանդիսացավ Թեհրանի արձագանքը շիա քարոզիչ Նիմր ալ Նիմրի և նրա 46 կողմնակիցների մահապատժին, որոնց մեղավոր ճանաչեցին անկարգություններ հրահրելու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |