Մաթս Հումելս. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ

Մաթս Հումելս. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ

PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ իրեն վիճակվել է խաղալ: «Եթե Մխիթարյանին թույլ տան խաղալ, կտեսնեք, թե որքան լավ ֆուտբոլիստ է նա, ես դրանում համոզված եմ 100 տոկոսով: Նա լավագույն խաղացողներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ: Բայց եթե դու չես խաղում, չես էլ կարող դրսևորել քեզ` այստեղ ամեն ինչ պարզ է»,-ասել է Հումելսը:

«Ես տեսել եմ «Ֆեյենոորդի» հետ խաղի մի մասը, տեսել «Վեսթ Հեմի» հետ խաղից մի հատված և այնտեղ նախկին Հենրիխն էր: Նա լավն էր, ինչպես միշտ, երբ դաշտ է դուրս գալիս: Ամբողջ նախորդ խաղաշրջանը նա անցկացրել է ամենաբարձր մակարդակով»,-ասել է Հումելսը, հայտնում է manutd.ru-ն:

Մաթսը նաև հաստատել է, որ 2014-ին մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «Այո, շատ մոտ էի: Վերջին տարիներին մի քանի անգամ բանակցել եմ: Ես միշտ առաջարկներ եմ ունեցել Անգլիայից և իսպանական խոշոր մի ակումբից, սակայն ես ամենից մոտ էի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն: Վան Գալը շատ էր ուզում ինձ տեսնել, սակայն նա միակը չէր: Հիմա Անգլիայում խաղալու շանսերս քիչ են, հաջորդ ամիս ես 28 տարեկան կդառնամ և 5-ամյա պայմանագիր եմ կնքել «Բավարիայի» հետ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---