Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների շփումների հաստատումը լավ ներդրում կլինի Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է մշակույթի եւ գիտության հայ եւ ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայույթյունը: Ռոբերտ Քոչարյանը ողջունել է նրանց ձեռնարկն ասելով, որ շփումների հաստատումը եւ դրանով իսկ երկու հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նրա խոսքերով, չնայած առկա իրողություններին, պետք է գտնել համագործակցության եզրեր եւ Հայաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել այդ գործընթացին:



Հյուրերը նախագահի հետ զրուցել են հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումներ ստեղծելու անհրաժեշտության եւ դրա իրականացման ուղիների մասին: Ադրբեջանցի մտավորականների խոսքով, երկու ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին: Ռոբերտ Քոչարյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց ընդունել էր նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նշենք, որ երեկ Ստեփանակերտում նրանք հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---