Նախարար. Լրացուցիչ մոտ 700 մլն դրամ՝ աղետի գոտում անօթևանների խնդրի լուծմանը

Նախարար. Լրացուցիչ մոտ 700 մլն դրամ՝ աղետի գոտում անօթևանների խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունը մոտ 700 միլիոն դրամ լրացուցիչ գումար է նախատեսել աղետի գոտում անօթևանների խնդիրը լուծելու համար: Այդ մասին 2017-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Գյումրու աղետի գոտում տնակների հարցը լուծելու նպատակով մենք մոտ 700 միլիոնի չափով լրացուցիչ գումար ենք նախատեսել, որպեսզի կարողանանք 2017 թվականին մեկընդմիշտ լուծել անօթևան մնացածների խնդիրը», - նշել է Վարդան Արամյանը:

Նա նաև ընդգծել է, որ իր գործընկերները ներկայացրել են թվային ցուցանիշներ, համաձայն որի՝ այդ գումարը բավարար է լինելու, որ բնակարանների գնման վկայականների միջոցով լուծվի անօթևան մնացածների խնդիրը:

Հոկտեմբերի 18-ին ընդունված ՀՀ կառավարության ծրագրի քաղաքաշինության մասով նախատեսվում է երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի ավարտ:

2016-ի պետբյուջեով նախատեսվում է առաջնահերթ կարգով անդրադառնալ 183 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը, որոնցից մոտ 100-ը՝ Գյումրիում, 50-ը՝ Սպիտակում, իսկ 33-ը՝ Ախուրյան համայնքում (պետբյուջեով միջոցներ են նախատեսվել ևս 104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար):

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---