Ղարաբաղյան կողմ անցած եւ Ադրբեջան վերադարձած զինվորին նստեցրել են 12 տարով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ծանր հանցագործությունների ռազմական դատարանում կայացրել են դատավճիռը ԱՀ ԶՈՒ զինվորական Էլդանիզ Նուրիեւի գործով, ով մեղադրվում էր Հայրենիքի դավաճանության մեջ: Մամեդբաղիր Զոյնալովի նախագահությամբ դատարանը Է. Նուրիեւին դատապարտել է 12 տարվա ազատազրկման:



Էլդանիզ Նուրիեւը մեղադրվում է զինվորական հերթապահության խախտման, դասալքության եւ պետական դավաճանության մեջ: Մեղադրության համաձայն, «Ադրբեջանի Ագսու շրջանի զինկոմիսարիատի կողմից զինծառայության կանչված զինվորը դեկտեմբերի 31-ին ինքնակամ լքել է N... զորամասը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում, որտեղ անցկացնում էր ծառայությունը եւ հայտնվել է հայկական գերության մեջ: Մեղադրական եզրակացության համաձայն, Նուրիեւը հակառակորդ կողմին փոխանցել է Ադրբեջանի ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ», հաղորդում է Թրենդը:



Իրականում, ադրբեջանական բանակի` 1979 թվականին ծնված շարքային Էլդանիզ Նուրիեւն անցել է ղարաբաղյան կողմ 2006 թվականի դեկտեմբերի 31-ին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ եւ ձերբակալվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Հետագայում նա հանձնվել է ադրբեջանական կողմին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---