Ռոուհանի. Իրանը թույլ չի տա Թրամփին «խզել» միջուկային համաձայնագիրը

Ռոուհանի. Իրանը թույլ չի տա Թրամփին «խզել» միջուկային համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «խզել» միջուկային համաձայնագիրը, որը կնքվել է Իրանի ու համաշխարհային տերությունների միջև: Ելույթ ունենալով Թեհրանի համալսարանում`Ռոուհանին հայտարարել է, թե Թրամփը «մտադիր է շատ բան անել», սակայն, ըստ Ռոուհանիի, Թրամփի գործողությունները «չեն անդրադառնա» Իրանի վրա:

«Կարծում եք, ԱՄՆ-ն կարող է խզե՞լ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը: Ըստ ձեզ, մենք թույլ կտա՞նք Թրամփին դա անել»,-ասել է Ռոուհանին` խոսելով 2015-ի հուլիսին Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրի մասին, որի շրջանակում չեղարկվեցին Իրանի դեմ գործող պատժամիջոցները:

Թրամփը, որը ստանձնելու է պաշտոնը հունվարի 20-ին, նախընտրական արշավի ժամանակ Թեհրանի հետ պայմանավորվածությունը «սարսափելի» համաձայնագիր է անվանել, որը միայն Իրանին է օգուտ տվել: Ավելի ուշ նա ասել է, որ ՄԱԿ-ի կողմից ամրագրված պայմանագիրն այնքան էլ հեշտ չի լինի խզել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---