Մերկելի 4 պայմանը Brexit-ից հետո ԵՄ ներքին շուկան Մեծ Բրիտանիայի համար բաց պահելու համար 6 դեկտեմբերի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ ներքին շուկան մատչելի կարող է մնալ Մեծ Բրիտանիայի համար Brexit-ից հետո, եթե Լոնդոնի առջև 4 հիմնական պայման դրվի: «4 պայման կա, որոնք պետք է երաշխավորվեն`անձի ազատ տեղաշարժ, ազատ արտաքին առևտուր, ծառայությունների փոխանակման ազատություն, ֆինանսական հոսքերի ազատություն»,-ասել է Մերկելը` ելույթ ունենալով Հեսսենում Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Միայն այն ժամանակ ԵՄ ներքին շուկան բաց կլինի Մեծ Բրիտանիայի համար, սա պետք է հստակ լինի Լոնդոնի հետ բանակցություններում»,-ասել է Մերկելը` հավելելով, որ շուկայի հնարավոր թուլացումը Brexit-ի հետևանքների պատճառով հակասում է «ինչպես գերմանական, այնպես էլ եվրոպական շահերին»: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |