29 հունիսի 2007 - 16:18 AMT
ՄՃԽ. Հայակական եւ ադրբեջանական հասարակությունների հեռվության գործոնը չի ծառայում Ղարաբաղի հարցի կարգավորմանը
«Երկու հասարակությունների միջեւ շփումները աջակցում են հակամարտությունից փոխադարձ ընդունելի ելք գտնելու պայմանների ստեղծմանը»,- նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան նախագծի տնօրեն Մագդալենա Ֆրիչեւան` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները: Ֆրիչեւան ընդգծել է նման այցելությունների նշանակությունը. «հասարակությունների հեռվության գործոնը չի ծառայում Ղարաբաղի հարցի կարգավորմանը, նրանց միջեւ պետք է շփումներ լինեն»:

ՄՃԽ ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա կազմակերպության կողմից պատրաստված հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պատրաստ կլինի հուլիսի վերջում, օգոստոսի կսզբում. «Ես արդեն եղել եմ Ադրբեջանում, մի քանի օրից կմեկնեմ Հայաստան»:

Նրա խոսքերով, այս, արդեն երրորդ հաշվետվությունում կներկայացվեն հակամարտության կարգավորման հանձնարարականները Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին: «Մեր զեկուցումները նախատեսված են միջազգային հանրության եւ քաղաքական գործիչների համար, եւ գտնում ենք, որ դրանք կարող են օգնել լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով», հաղորդում է ԱՊԱ-ն:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական պատվիրակությունը անցել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը Մարտակերտ-Տերտեր (Միր Բաշիր) ճանապարհի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջաական պատվիրակությանը դիմավորել եւ Ստեփանակերտ են ուղեկցել ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք է այցելել նաեւ Հայաստանի մտավորականության պատվիրակությունը Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցելությունը ԼՂՀ կազմակերպվել է երկու դեսպանների նախաձեռնությամբ: Ապա հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները մեկնել են Երեւան, որտեղ կայացել է նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երեկոյան երկու երկրների գիտության եւ արվեստի գործիչները մեկնել են Բաքում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: