Սիրիայում 3 թուրք զինվորի զոհվելու պատճառն իրանական ԱԹՍ հարվածն էր 7 դեկտեմբերի 2016 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի անօդաչու թռչող սարքը գրոհել է թուրքական դիրքերը Սիրիայի հյուսիսում նոյեմբերի 24-ին, որի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նոյեմբերի 24-ին հայտնել էր ավիահարվածից 3 թուրք զինծառայողի մահվան մասին սիրիական Էլ Բաբի շրջանում: Ասվում էր, որ ենթադրաբար գրոհել է Սիրիայի ՌՕՈւ-ն: Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ոչ ՌԴ-ն, ոչ Սիրիան առնչություն չունեն հարվածի հետ: Անկարան պարզել է, որ անօդաչուն իրանական ծագում ունի, սակայն դեռ հայտնի չէ, այն պատկանում էր լիբանանյան «Հեզբոլլահին», թե Սիրիայում գործող շիաների այլ խմբավորումներին: Ըստ թուրքական թերթի աղբյուրի, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը քննարկել են միջադեպն Իրանի իշխանությունների հետ նոյեմբերի 26-ին Թեհրան կատարած անսպասելի այցի ժամանակ: Սակայն, ըստ Չավուշօղլուի, իր այցն Իրան նվիրված էր Սիրիայում հրադադարի մասին բանակցություններին և հումանիտար բեռների առաքմանը: Նա հավելել է, որ Սիրիայում թուրքական դիրքերի ուղղությամբ ավիահարվածի միջադեպը չի քննարկվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |