Հայաստանի եւ Արդբեջանի մտավորականության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիեւի հետ

PanARMENIAN.Net - Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում, եւս մեկ անգամ հանդիպմանը ներկայացնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ «այդ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձառնմխելիության սկզբունքի հիման վրա` Լեռնային Ղարաբաղին բարձր ինքնավարության տրամադրմամբ»:



Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական պատվիրակությունը անցել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը Մարտակերտ-Տերտեր (Միր Բաշիր) ճանապարհի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջաական պատվիրակությանը դիմավորել եւ Ստեփանակերտ են ուղեկցել ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք է այցելել նաեւ Հայաստանի մտավորականության պատվիրակությունը Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցելությունը ԼՂՀ կազմակերպվել է երկու դեսպանների նախաձեռնությամբ: Ապա հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները մեկնել են Երեւան, որտեղ կայացել է նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---