Թուրքիան և ՌԴ-ն մտադիր են արագացնել հարաբերությունների կարգավորման գործընթացը 7 դեկտեմբերի 2016 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ու Ռուսաստանը մտադիր են որքան հնարավոր է արագ հանել համագործակցության բոլոր սահմանափակումները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ավարտին: Ըստ Յըլդըրըմի, Մեդվեդևի հետ հանդիպմանը քննարկվել է «ինչպես կարելի է արագ դուրս բերել հարաբերությունները, բոլոր ոլորտներում, լինի առևտրում, զբոսաշրջության ոլորտում, թե էներգետիկայում, այն մակարդակի, որը կար մինչև 2015-ի նոյեմբերի 224-ը»: «Մեր նպատակն է ապահովել 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության մակարդակը և մենք կաշխատենք, որ գործընթացն արագանա: Մենք մտադիր ենք ավելի շատ աշխատել, հանելու համար բոլոր սահմանափակումները»,-ասել է թուրք վարչապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո ՌԴ կառավարությունն արգելել էր սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ էրդողանը ԱԳՆ գծով նամակ է հղել Պուտինին` շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթելով, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» դուրս գան: Հոկտեմբերին Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի և սալորի ներկրման արգելքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |