Հանրության իրազեկումը՝ անձնական տվյալների պաշտպանության խնդրի քննարկման առանցքում 7 դեկտեմբերի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ և գործողությունների գերակա ուղղություններ թեմայով» հանրային քննարկումը: ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ամփոփ տեղեկություն ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության մեկ տարվա գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործունեության առաջին տարվա սկզբունքները եղել են՝ հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը, հանրային լայն իրազեկումը, փափուկ իրավունքի ձևավորումը մի շարք ոլորտներում, ինտեգրումն անձնական տվյալների պաշտպանության միջազգային ընտանիքին և այլն: Ներկայացնելով Գործակալության 2016-ի առաջնահերթությունները՝ Շուշան Դոյդոյանն առանձնացրել է գործողությունների պլանի ընդունումը, տեսահսկման, անցանկալի հաղորդագրությունների և անչափահասների անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում ձեռնարկվող աշխատանքները: Զեկույցի վերջում Շուշան Դոյդոյանը նշել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում գործակալությունը 310 պետական ու մասնավոր կազմակերպութայան և անձանց խորհրդատվություններ ու պարզաբանումներ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության մաuին ՀՀ օրենքի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր մարմինների կողմից մշակվող 46 իրավական ակտերի վերաբերյալ տվել կարծիք-եզրակացություններ: Այնուհետև, Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի վրացական փորձն ու առանձնահատկությունները, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների հետ: Քննարկումը նախաձեռնել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |