ԵՄ-ն վերահաստատել է՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար Թուրքիան 7 պայման պիտի կատարի 8 դեկտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նախկինի պես 7 պայման պետք է կատարի Եվրամիության երկրների հետ վիզաների չեղարկման համար: Այդ մասին ասվում է ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին ԵՀ հերթական զեկույցում: «Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրերի չեղարկման ծրագրին, ապա դեռևս կատարված չէ 7 պայմանը, որը նշված է 2016-ի սեպտեմբերի 28-ի երրորդ զեկույցում»,-հայտարարել է ԵՀ-ն: Հիշատակված պայմանների թվում են եվրոպական նմուշի կենսաչափական անձնագրերը, համաձայնագրերը համագործակցության մասին Եվրոպոլի և ռեադմիսիայի մասին, հակաահաբեկչական օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ: Վիզային ռեժիմի ազատականացումը փախստականների ներհոսքի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագրի պայմաններից մեկն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |