«Սիրիահայ մշակույթի շունչը» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին մոտ 65 սիրիահայ է մասնակցում 8 դեկտեմբերի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Նախագիծը ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ է իրականացվում: Ներկայացված են 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շրջել է տաղավարներով, այնուհետև պատասխանել լրագրողների՝ Հալեպի կենտրոնի ազատագրմանը, օդանավակայանի բացման հնարավորությանը և սիրիահայերի հնարավոր վերադարձին վերաբերող հարցերին: Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-19:00-ը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |