ԵՄ դեսպան. ՀՀ-ում ինտերնետ տարածքն ազատ է, իսկ հեռուստատեսությունը՝ ոչ 8 դեկտեմբերի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ունի ազատ ինտերնետ տարածք, և մարդիկ չեն վախենում կարծիք արտահայտել։ Այլ է վիճակը դասական ԶԼՄ-ների պարագայում։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա մեդիադաշտում ազատ խոսքին խանգարող մի քանի գործոն է առանձնացնում. «Հայաստանում ամենամեծ խնդիրը լրատվամիջոցների կայունությունն է։ Հայաստանի նման երկրում չես կարող հավակնոտ լինել լրագրողական գործունեությունում, եթե դու ֆինանսական ռեսուրսներ չունես: Սա ամենամեծ խնդիրն է»: Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին մասնակցող դեսպանին չի գոհացնում հայաստանյան հեռուստատեսությունում ազատ խոսքի վիճակը։ Սվիտալսկին այս ամառ ստիպված է եղել միայն հայկական հեռուստաալիքներ դիտել ու հասցրել է կարծիք կազմել։ «Հայկական հեռուստաալիքներում միայն ամերիկյան ֆիլմեր և քաղաքական լուրեր են: Դրանք շատ կողմնակալ են, որովհետև կան ալիքներ, որոնք ներկայացնում են իշխող կուսակցության գաղափարախոսությունը, որոշ ալիքներ ներկայացնում են ընդդիմության գաղափարախոսությունը: Այսպիսով՝ հեռուստատեսությունում բազմակարծություն է, բայց յուրաքանչյուր ալիք ունի իր քաղաքական ուղղությունը, որն այնքան ակնհայտ է, որ նրան անկախ չես համարի»,- ասում է նա, գրում է Ա1+-ը։ Սվիտալսկու խոսքով, անտեսանելի, սակայն ազատ խոսքի միջավայրի ձևավորմանը խոչընդոտող կարևորագույն խնդիր է ինքնագրաքննությունը։ Հայաստանում դա վերաբերում է ոչ միայն լրագրողներին։ Սվիտալսկին նշում է. «Երեկ դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ միջոցառմանը Սահմանադրական դատարանի նախագահը փաստեց, որ իրավական ոլորտում աշխատող մարդիկ ինքնագրաքննություն են իրականացնում: Այսպիսով՝ խոսքը անկախության մշակույթը զարգացնելու մասին է»։ Համաշխարհային պրակտիկայում լրագրողների իրավունքները ամենից հաճախ խախտվում են պատերազմների, քաղաքական իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Պետության պարտականությունն է կանխարգելել լրագրողի նկատմամբ սպասվող բռնութունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |