Ավելի քան 2700 քաղաքացի է պետպատվերով սրտի վիրահատություն անցել 2016-ի 10 ամսում 8 դեկտեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2.746 քաղաքացի: Նրանցից 1.118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով, 659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը` զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` մինչև 18 տարեկան անձինք: 379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։ Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաև 2.112 կորոնարոանգիոգրաֆիական հետազոտություն։ 2016-ի 10 ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |