Մխիթարյանն առաջին գնդակն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգայում (վիդեո) 9 դեկտեմբերի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է ուկրաինական «Զարյա»-ին՝ նրանց դաշտում: Հանդիպման առաջին գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղից հետո անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է հայ ֆուտբոլիստին: «Ես հիանում եմ Մխիթարյանի խաղով: Հենրիխը մեծ վճռականություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա այսօր մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ես շատ ուրախ եմ նրա համար, որ կարողացավ իր առաջին գոլը խփել: Նա հիանալի հանդես եկավ ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ գավաթային խաղում»,- ասել է Մոուրինյոն, գրում է Yerkir.am-ը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի |