Ծանրամարտիկ Սոնա Պողոսյանը՝ երիտասարդական ԵԱ փոխչեմպիոն, Սամվել Գասպարյանը` բրոնզե մեդալակիր

Ծանրամարտիկ Սոնա Պողոսյանը՝ երիտասարդական ԵԱ փոխչեմպիոն, Սամվել Գասպարյանը` բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Իսրայելի Էլյաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մինչև 20 տարեկան աղջիկների մինչև 75 կգ քաշային կարգում հաջող է հանդես եկել Սոնա Պողոսյանը:

Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակիցը երկամարտի 218 (96+122) կգ արդյունքով ճանաչվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Սոնան փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում` փոքր արծաթե մեդալ է նաև նվաճել:

Իսկ մինչև 20 տարեկանների մինչև 85 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտել 2014թ.-ի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Մեր մարզիկը անհաջող է հանդես եկել պոկում վարժությունում` ցույց տալով միայն 143 կգ արդյունք ու նկատելիորեն հետ մնալով առաջատար եռյակից, այդ պատճառով հրում վարժությունում Մկրտչյանի գրանցած գերազանց արդյունքը թույլ չտվեց նրան երկամարտում պայքարել մեդալների համար, գրում է Armfootball.com-ը:

Այնուամենայնիվ, 190 կգ արդյունքը թույլ տվեց գյումրեցի մարզիկին հաղթող ճանաչվել հրում վարժությունում և նվաճել փոքր ոսկե մեդալ:

Նույն տարիքային խմբի մինչև 94 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը ցույց է տվել երկամարտի 346 (150+196) կգ արդյունք և զբաղեցրել երրորդ տեղը: Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում:

Նախօրեին մինչև 23 տարեկանների 77 կգ քաշայինների պայքարում փոքր արծաթե մեդալ էր նվաճել Ռազմիկ Օլտեցյանը (երկամարտում` չորրորդը): Ավելի վաղը Եվրոպայի չեմպիոն էր դարձել Դավիթ Հովհաննիսյանը (մինչև 20 տարեկանների մինչև 77 կգ), իսկ Սմբատ Մարգարյանը (մինչև 23 տարեկանների մինչև 56 կգ քաշային կարգ, երկամարտում` 6-րդ տեղ) ու Իզաբելա Յայլյանը (մինչև 23 տարեկանների մինչև 58 կգ քաշային կարգ, երկամարտում` 5-րդ տեղ) նվաճել էին փոքր բրոնզե մեդալներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---