2 հուլիսի 2007 - 14:26 AMT
Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված հարաբերությունների մակարդակը կարելի է միայն ողջունել
Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած կապերի մակարդակից կարելի է միայն գոհունակություն հայտնել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքերով, դրա ապացույցը մասնավորապես անցյալ տարվա աշնանը նախագահ Ժակ Շիրակի` Երեւան եւ այս տարվա փետրվարին նախագահ Քոչարյանի Փարիզ կատարած այցերն են: «Մեր կապերը չեն սահմանափակվում միայն երկու երկրների գործադիր իշխանությունների միջեւ եղած շփումներով: Դրանք նաեւ զարգացած են օրենսդիր մարմինների մակարդակով (Ազգային ժողովների եւ ԱԺ- Սենատ մակարդակով): Հարկ է նաեւ նշել շրջանների մակարդակով ղեկավար մարմինների եւ ֆրանսիական ու հայկական քաղաքապետերի կարեւոր դերակատարությունը»,-ընդգծել է դեսպանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ