Ինդոնեզիայում երկրաշարժից մոտ 12 000 շենք է փլուզվել 9 դեկտեմբերի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի և շինությունների քանակը հասնում է 12 000-ի: Այդ մասին հայտարարել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղեկատվական կենտրոնի աշխատակից Յույուն Յուհանը: 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի ամենաարևմտայն Աչե գավառում, Սումատրա կղզու հյուսիսային հատվածի մոտ: Դեկտեմբերի 9-ի տվյալներով, վնասված շինությունների քանակը 11 730 է, որից 2 929-ը լուրջ վնասվածքներ է ստացել, մի մասը լիովին քանդվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Detik.com-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ փլուզվել է 105 խանութ, 125 բնակելի տուն, 14 մզկիթ, Փիդիի հիվանդանոցը, ևս մեկ դպրոց լուրջ վնասվածքներ է ստացել: Ակնկալվում է, որ այդ տվյալները կաճեն, քանի որ ավերածությունների ծավալը շատ մեծ է: Զոհերի թիվը հասել է 102-ի: Ծանր վիրավորված է 136 մարդ, թեթև վնասվածքներ է ստացել 616-ը: Ինչպես հայտարարել է աղետի գոտի ժամանած Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, որոնողափրկարարական աշխատանքները եղել են արագ ու հստակ: Զոհվածների և տուժածների տարհանումն ավարտված է 99 տոկոսով: Փախստականների ընդհանուր քանակը հասնում է 11 142-ի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |