Նախարար. Օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում 9 դեկտեմբերի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում: Այս մասին հայտնի է դարձել ԱԺ-ում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ: Քննարկումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, Հայաստանում միջազգային ընկերություոնների ներկայացուցիչներ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել է այն քայլերի մասին, որը նախաձեռնում է իրականացնել իր գլխավորած նախարարությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Սուրեն Կարայանը նշել է, որ ամիսը մեկ անգամ նախարարությունում հանդիպումներ են կազմակերպվելու օտարերկրյա ներդրողների հետ: Ներկայումս մշակվում է օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք, այն ներկայացնելու են օտարերկրյա բազմաթիվ ներդրողների, որպեսզի ստանան նրանց կարծիքն ու առաջարկությունները, գրում է Yerkir.am-ը: Նա մատնանշել է չորս առաջնային ուղղություն՝ ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային գորընթացի բացահայտմանն ուղղված քայլեր, օտարերկրյա ներդրումների ներգրավման նոր մեխանիզմների մշակում, ներդրումային ճանաչելության բարձրացմանն ուղղված քայլեր: Նախատեսվում է բարելավել նաև օրենսդրական միջավայրը, պարզեցնել գործարար միջավայրին վերաբերող օրենսդրական ակտերը, գործարար-պետություն համագործակցությունը: Կարայանի խոսքով, կառավարության կողմից իրականացվող հարկային ու մաքսային բարեփոխումները շոշափելի ու դրական ազդեցություն կունենան գործարար համայնքի ակտիվացման վրա: Ներդրումային պոտենցիալի բացահայտման ուղղությամբ նախատեսվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծել կարողություններ, ուսումնասիրել պոտենցիալ ոլորտները և ներդրումային ծրագրերը, որպեսզի դրանք առաջարկեն ներդրողներին: Ներդրողներին աջակցելու նպատակով ստեղծել են մեկ պատուհանի սկզբունքը, երբ ներդրողը դիմում է Հայաստանի զարգացման հիմնադրամին, և, այդ պահից սկսած, հիմնադրամն իր ամբողջ անձնակազմով ուղեկցում և աջակցում է ներդրողին` մինչև գործունեության մեկնարկ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |