Գրոհայինների կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերից մոտ 18.000 մարդ է հեռացել10 դեկտեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին սիրիական Հալեպի գրոհայիանների կողմից վերահսկվող թաղամասերից մոտ 18.000 մարդ է հեռացել, այդ թվում 7 542 երեխա: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Ռուս զինծառայողները քաղաքի արևելյան մասում ականազերծել են մոտ 8.000 հա տարածք: «Բացի այդ պայթուցիկ առարկաներից մաքրվել է 24 շենք, այդ թվում 1 հացի գործարան, 2 դպրոց, 2 մզկիթ, 1 էլեկտրաենթակայան, 4,5 կմ ավտոճանապարհ»,-ասել են կենտրոնում: 28 գրոհային հանձնվել է և հեռացել քաղաքի արևմտյան մաս: «Ըստ Սիրիայի նախագահի որոշման, նրանց հանդեպ համաներում կկիրառվի»,-հայտնում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ գործողությունները Հալեպում դադարեցվել են խաղաղ բնակիչներին տարհանելու կապակցությամբ: «Ալ Մանար» հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները, որոնք կռվում են կառավարական զորքերի դեմ, խնդրել են, որ իրենց տարհանեն Հալեպից: Գրոհայիններից Հալեպի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 21-ին: Ընդհանուր առմամբ հաջողվել է ազատագրել 52 թաղամաս: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |