ՀՀ և ԼՂՀ նախագահները քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրները

ՀՀ և ԼՂՀ նախագահները քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտպանական դիրքերից մեկում նախագահները լսել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: ՀՀ նախագահը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---