Բռնցքամարտիկ Ալոյանը զրկվել է Ռիո-2016-ի մեդալից. Նա մեղավոր է համարում բժշկին ու քաղաքական իրավիճակը

Բռնցքամարտիկ Ալոյանը զրկվել է Ռիո-2016-ի մեդալից. Նա մեղավոր է համարում բժշկին ու քաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը զրկվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից խթանիչ օգտագործելու պատճառով, կատարվածի համար մեղադրում է բժիշկներին ու քաղաքական իրավիճակը:

«Դա հավաքականի բժշկի սխալն էր: Ես նրան ասում էի, որ թերապևտիկ բացառություն ձևակերպի, որպեսզի հայտարարագրի դեղամիջոցը: Այդ թուղթը ոչ ես պետք է ձևակերպեի, ոչ էլ մարզիչները: Այնուամենայնիվ ես պնդում էի, որ Ռուսաստանի հավաքականի բժիշկ Կլայգինը անի դա, բայց դա չարվեց: Ու հիմա այս մեծ խնդրի առջև ենք կանգնել»,-ասել է Ալոյանը, հայտնում է Lenta.ru-ն:

Բռնցքամարտիկը նաև խոստովանել է, որ այսպիսի արդյունքը սպասելի էր` հաշվի առնելով քաղաքական իրավիճակն աշխարհում:

«ԱՄՆ ու արևմտյան երկրների մարզիկները ցրվածության ախտանիշով են տառապում, նրանք չեն կարողանում կենտրոնանալ և նրանց հորմոններ ու սիրոպներ են նշանակում: Եվ ոսկին էլ հավելյալ: Իսկ ռուսաստանցիներին` ոչ, չի կարելի: Քթի ցողաշիթը ևս խթանիչ են համարում»,-ասել է Ալոյանը:

Ալոյանը հայտնվել էր Fancy Bear հաքերային խմբի սեպտեմբերին հրապարակված ցուցակում: Նա չուներ թերապևտիկ բացառության ձևակերպում արգելված դեղամիջոցի ընդունման համար:

Ալոյանը արծաթե մեդալ էր նվաճել 2016-ի Օլիմպիական խաղերում` եզրափակչում զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զաիրովին մինչև 52 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---