Պենտագոն. ԻՊ-ն շուտով կվտարվի Մոսուլից10 դեկտեմբերի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ներկայությանը Իրաքի հյուսիսում` Մոսուլում, շուտով վերջ կդրվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը` ելույթ ունենալով «Մանամայի երկխոսություն» խորագրով Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին, որն անցնում էր Բահրեյնի մայրաքաղաքում: «Ջանքերը, որոնք գործադրել են տարածաշրջանում ԱՄՆ զորքերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ, թույլ են տվել շրջափակել խմբավորման զինյալներին: Խմբավորման օրերը Մոսուլում, Իրաքում հաշված են»,-ասել է Քարթերը: Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |