Էդիկ Պետրոսյանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի ուսանողների ԱԱ-ում

Էդիկ Պետրոսյանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի ուսանողների ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Կիպրոսում դեկտեմբերի 9-ից 11-ը անց է կացվում սամբոյի Ուսանողների աշխարհի առաջնությունը:

Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ են մտնում նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս (կադետ) սամբիստները:

Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասել է մինչև եզրափակիչ, ուր հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթել է Դավիթը, իսկ Էդիկն արժանացել է արծաթե պարգևի:

Մրցումների առաջին օրվա գոտեմարտերը կարող եք դիտել հետևյալ հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---