3 հուլիսի 2007 - 15:38 AMT
Ադրբեջանը չի ձգտում լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այլ ընդամենը քարոզչությամբ է զբաղված
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիանալի հասկանում են հակամարտության էությունը, գիտեն, թե ով է ղարաբաղյան հակամարտության ֆիզիկական կողմը, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն տուրք է տալիս Ադրբեջանի քմահաճույքներին, հեռանալով այդ հարցի քննարկումից»,-հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` հանդես գալով «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման հեռանկարներ» դասախոսությամբ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: Նրա խոսքերով, բանակցությունների ներկայիս ձեւաչափը հեռանկար չունի, ինչը հղի է պատային իրավիճակի առաջացմամբ կարգավորման ընթացքում:

Ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահը, Բաքուն փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ հակամարտության կողմեր են հանդիսանում միայն Ադրբեջանն ու Հայաստանը, մեղադրելով հայկական կողմին տարածքային նկրտումներում: Ստեղծված իրավիճակից ելքը Ա.Ղուկասյանը տեսնում է միայն, եթե ԼՂՀ ներկայացուցիչները վերադառնան բանակցային գործընթաց, ինչն էլ պետք է անի ԵԱՀԿ ՄԽ-ն: Ադրբեջանը չի ձգտում լուծել ղարաբաղյն հակամարտությունը, այլ ընդամենը քարոզչությամբ է զբաղված: Հենց այդ պատճառով էլ նա գերադասում է բանակցել Հայաստանի հետ, առանց ԼՂՀ-ի»,-ասել է Ղուկասյանը: