Բաքվի քաղաքականությունը խոչընդոտում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները ամեն տարի ավելացնում են բանակի սպառազինմանն ուղղված ծախսերն ու բանակի լրացումը վարձկաններով, ոչ մի րոպես անգամ չդադարեցնելով հակահայկական քարոզչությունը պաշտոնական ԶԼՄ-ներում: Այդ մասին Երեւանում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կարդացած իր դասախոսության մեջ ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Բաքվի նման քաղաքականությունը խոչընդոտում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը:



«Ցավոք, անցած տարիների ընթացքում Իլհամ Ալիեւի կառավարությունը ոչ մի քայլ չարեց ԼՂՀ ժողովրդի աչքերում Ադրբեջանի դրական կերպարը ձեւավորելու համար, ինչը կարող է նպաստել վստահության մթնոլորտի հաստատմանը: Ներկայումս ԵԱՀԿ-ն պաշտոնական Բաքվի հակազդեցության պատճառով ի վիճակի չէ համապատասխանեցնել բանակցային գործընթացի ձեւաչափը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերին, որտեղ ԼՂՀ-ն գրանված է որպես հակամարտության կողմ»,-ասել է ԼՂՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---