12 դեկտեմբերի 2016 - 12:01 AMT
26 մարդ է զոհվել Կահիրեում ղպտիների եկեղեցու պայթյունից

Կահիրեում գտնվող Սբ Մարկոս ղպտիական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունից վերջին տվյալներով 26 մարդ է զոհվել: Ինչպես հայտնել են եգիպտական իշխանությունները, պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին առավոտյան ժամը 10-ին տեղի ժամանակով:

Տասնյակ մարդիկ, որոնք մասնակցում էին հարևան Սբ Պետրոս եկեղեցում ընթացող պատարագին և որը կից է Սբ Մարկոս եկեղեցուն, վիրավորվել են և տեղափոպվել հիվանդանոց: Կոտրվել են եկեղեցու ապակիները, վնասվել է տանիքը, գրում է BBC-ին:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է վերջերս կազմավորված «Համս» ռազմականացված խմբավորումը:

Եգիպտոսում 3-օրյա սուգ է հայտարարված:

Ըստ պաշտոնական տվյալների, քրիստոնյա ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 10 տոկոսը, դա մոտ 6 մլն մարդ է: Սակայն, ինչպես նշում են ղպտիների և անկախ աղբյուրները, իրականում նրանց թիվը հասնում է 10-20 մլն: Եգիպտոսից դուրս ղպտիների ամենամեծ համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Սուդանում, Կանադայում և Ավստրալիայում: