Ստամբուլի դատարանը ազատ է արձակել Հրանտ Դինքի սպանության գործով 18 կասկածյալներից 4-ին

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը, որը երեկ սկսել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որոշում է կայացրել ընդլայնել հետաքննության շրջանակները եւ քննարկել նաեւ պաշտոնյաների թերի գործողությունների վերաբերյալ մեղադրանքները: Տասներկու ժամ ձգված լսումներից հետո դատարանը ազատ է արձակել տասնութ կասկածյալներից չորսին, ինչպես նաեւ հետաձգել է դռնփակ դատավարությունը մինչեւ հոկտեմբերի 1-֊ը: «Ստամբուլի եւ Տրապիզոնի ոստիկանությունը պատասխանատվություն է կրում անչափ լուրջ սխալների եւ անփութության համար»,֊ - հայտարարել է Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Էրգին Չինմենը:



Գլխավոր կասկածյալներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը պնդել են, որ աշխատել են անվտանգության մարմինների համար: Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղարդվող Թունջելը ամենայն հավանականությամբ դատարանին հայտնել է, որ ոստիկանությունն իրեն որոշակի գումար է տվել տեղեկատվություն տրամադրելու դիմաց: Դատարանը որոշում է ընդունել` պահանջել ոստիկանությունից Թունջելի կատարած հեռախոսազանգերի ցուցակը: Սակայն ուղղակի ապացույցներ չկան, որ ոստիկանության կամ կառավարության որեւէ պաշտոնատար անձ ինչ-որ կերպ կապված է Հրանտ Դինքի սպանության հետ, հաղորդում է AP-ն:



Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում սկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող մարդասպանների դատավարությունը: Քանի որ գործի գլխավոր կասկածյալը անչափահաս 17-ամյա թուրք դեռահաս Օգյուն Սամասթն է, գործընթացը է դռնփակ էր: Հետքաննության վարկածով, 17-ամյա Սամասթը կապված է եղել ազգայնականների հետ: 2007 թվականի հունվարի 19-ին նա սպանել է 53-ամյա լրագրողին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության մոտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---