Պեսկով. Սիրիայում ԻՊ ակտիվացման պատճառն ԱՄՆ հետ գործակցության բացակայությունն է

Պեսկով. Սիրիայում ԻՊ ակտիվացման պատճառն ԱՄՆ հետ գործակցության բացակայությունն է

PanARMENIAN.Net - ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների ակտիվացման պատճառը համարում է ԱՄՆ հետ գործակցության բացակայությունը:

«Մենք ափսոսում ենք, որ դեռ չի ստացվում լիովին չեզոքացնել Պալմիրայի գրավման պես ակտիվ հարձակողական գործողությունները: Մենք ափսոսում ենք նաև, որ չկա գործողությունների համակարգում և իրական գործակցություն այլ պետությունների հետ, առաջին հերթին` ԱՄՆ-ի, որը չի ցանկանում համագործակցել: Նման համագործակցությունը թույլ կտար, հավանաբար, առավել արդյունավետ խուսափել ահաբեկիչների նույնօրինակ գրոհներից»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը մեկ այլ գործոն է համարել ահաբեկիչների վտարումն Իրաքից: «Ակնհայատ է, որ գրոհայինների բավականին մեծ խմբեր ստիպված են լինում հեռանալ Իրաքից: Դա թույլ է տալիս նրանց արդեն Սիրիայի տարածքում մեծ միավորումներ ստեղծել, ահաբեկչական մեծ խմբավորումներ և անցնել հարձակողական գործողությունների»:

«Մենք հուսով ենք, որ ԻՊ այդ հակագրոհները շուտով կճնշվեն»,-ասել է նա: Նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի աջակցել սիրիական բանակին:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վստահ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է շարունակեն խորհրդակցությունները Հալեպում հրադադարի ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստում:

«Բանակցությունները Ժնևում շարունակվում են, ամերիկացիներն ու ռուսները պարտավոր են շարունակել ջանքերն, ուղղված մարտական գործողությունների կասեցման մասին պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Շտայնմայերը` հավելելով, որ առաջնային պետք է լինի հումանիտար բեռների առաքումը

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---