Հայ Դատի աշխատանքների համար շուրջ $4 մլն է հանգանակվել

Հայ Դատի աշխատանքների համար շուրջ $4 մլն է հանգանակվել

PanARMENIAN.Net - 3 860 000 դոլար է հանգանակվել Հայ Դատի աշխատանքների աջակցության համար Փարիզում կազմակերպված դրամահավաք ճաշկերույթի ընթացքում: Առաջիկա օրերին գումարը կարող է նաև ավելանալ:

Դրամահավաք ճաշկերույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Փարիզի Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ: Մասնակիցների թվում էին նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին վեհափառը, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Վատիկանում և Ֆրանիսայում ՀՀ արտակարգ դեսպաններ Միքայել Մինասյանն ու Վիգեն Չիթեչյանը, տարբեր երկրներում ՀՅԴ մարմիննեի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին և Հայ Դատին հանգանակության մասնակցած բոլոր բարերարներին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Հայ Դատի հանձնախմբերի գործունեությանն ու նրանց վարած աշխատանքի քաղաքական ու ռազմավարական կարևորույթանը։ «Հայ Դատի պայքարը անցյալի համար չէ։ Հայաստանի Հանրապետության, այսօրվա Հայաստանի անվտանգության պայքար է»,- շեշտել է նա։

Բանախոսը հատուկ կարևորել է հանգամանքը, որ Հայ Դատի համար աշխատանքները հիմնված են տեսլականի վրա՝ հանուն Հայաստանի և հայության։

Պայքարի սպասավորությանն ու կամավորությանն է անդրադարձել նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ «Եթե չլիներ նվիրումը, հանձնառությունը, արդյունքն էլ չէր լինի։ Մենք հարուստ չենք, բայց նվիրումով, փոքր գումարով հսկա գործ է կատարվում։ Մենք պետք է կարողանանք միախմբվել» արձանագրեց Վեհափառը։ Նա խոսել է հայության իրավունքների պաշտպանության, Դատի հետապնդման մասին, հիշեցնելով, որ օրերս Սիսի կաթողիկոսանիստի վերադարձի պահանջով դիմել են Եվրադատարնին։

Վեհափառը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հատուկ կարևորել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի հաշվետվողականությունը։ Այն գումարները, որ հանգանակվում են, հետո նաև դրանց շուրջ մանրամասն հաշվետվություն են ներկայցավում։ Դրա համար էլ այն վստահելի է ու արժանանում է աջակցության։

Հաշվետվությունը ներկայացրեց ՀՅԴ Բյուորյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր Խաչատրյանը: Նա ներկայացրել է հանձնախմբերի և գրասենյակների կատարած գործը, ապա մանրակրկիտ թվական հաշվետվության ներկայացրեց հանրությանը։ Հավաքի ընթացքում ցուցադրվել է Հայ Դատի հանձնախմբերի անցած մի քանի տարվա ուղին ներկայացնող տեսանյութ։

Հայ Դատի աշխտանքների համար, 1000 դոլարից ու եվրոյից մինչև մի քանի տասնյակ հազարանոց նվիրատվություններ, են կատարվել Եվրոպայի, Մերձավոր ու միջին Արևելքի երկրներից, Ռուսաստանից ու հատակպես՝ Հայաստանից։ Ավարտին հրապարկվեցին նաև մի քանի խոշորածավալ նվիրատվություններ։ 250 000-ական դոլարի նվիրատվություններ էին կատարել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել և Կարեն Կարապետյանները, 150 000՝ Սամվել Ալեքսանյանը, 100 000-ական դոլարի՝ Միքայել Վարդանյանը, Կարեն Վարդանյանը, «Փյունիկ» հիմնադրամը, Մայքըլ Սարյանը։

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրել է Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---