Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը

Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ռազմական գործողությունների կենտրոնակայանին մոտ աղբյուրի վրա հղումով: Քաղաքի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է:

«Բանակը սկսել է Սալահեդդին թաղամասում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ պայքարը: Գրոհայինները պատասխան կրակ են բացել և փորձում են ականանետեր կիրառել: Սակայն, Հալեպի ամբողջական ազատագրումը մոտ է, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հալեպի բնակիչները դուրս են եկել փողոց` սպասելով քաղաքի արևելյան շրջանների ազատագրման մասին պաշտոնական հայտարարության: Մարդիկ շնորհավորում են միմյանց, օդ կրակում` նշանավորելով հաղթանակը:

«Ժողովուրդը ցնծությամբ է տոնում բազմաչարչար Հալեպի ազատագրումը։ Հալեպի հաղթանակը: Հալեպի և ամբողջ Սիրիայի համար պատմական օր է: Հարգա՜նք բոլոր նահատակներին։ Պատի՛վ սիրիական բանակին ու Հալեպի տոկացող ժողովուրդին: Սպասում ենք սիրիական բանակի պաշտոնական հայտարարության»,-գրում է «Գանձասարը»:

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ: Ըստ վերջին տվյալների, կառավարական զորքերն արդեն վերահսկում են Հալեպի տարածքի 93 տոկոսը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---