Ձերբակալվել է Մոսկվայի սափրագլուխների ամենահայտնի խմբավորումներից մեկի պարագլուխը

PanARMENIAN.Net - Ռուսական իրավապահ մարմինները ձերբակալել են Մաքսիմ Մարցինկեւիչին, որը նաեւ հայտնի է Տեսակ (թարգմանաբար` ուրագ) մականունով, ազգամիջյան ատելության հրահրման մեղադրանքով: Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Մարցինկեւիչին մեղադրանքներ են ներկայացված Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 282 հոդվածով (ատելության եւ թշնամաքի սերմանում, մարդկային արժանապատվության ստորացում): Դատախազության դիմումի հիման վրա Մոսկվայի Խամովնիչեսկի մարզային դատարանը մեղադրվողին կալանքի է ենթարկել:



Որոշ տվյալներով, Մարցինկեւիչը հանդիսանում է ծայրահեղ ազգայնամոլական «Ֆորմատ-18» սափրագլուխների խմբավորման պարագլուխը. վերջինս Մոսկվայում ամենահայտնիներից մեկն է: Որպես սափրագլուխների առաջնորդ Տյոսակը մի քանի անգամ հարցազրույցներ է տվել ռուս լրագրողներին, այդ թվում եւ հեռուստատեսային:



Մոսկվայի մարդու իրավունքների գրասենյակի (ՄՄԻԳ) տվյալներով, որը հիմնականում մասնագիտացած է ֆաշիզմի եւ այլատյացության դեմ պայքարի վրա, վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանում սափրագլուխների թիվը աճել է 20 հազարով եւ հասել է 70 հազարի: ՄՄԻԳՏ-ը հայտնում է, որ 2007 թվականի հունվարից ապրիլ ամիսներին Ռուսաստանում 80 ռասիստական հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում 25 մարդ զոհվել է, 80-ը` վիրավորվել:



ՄՄԻԳ-ի ղեկավար Ալեքսանդր Բրոդը խոստովանում է, որ վերջերս ռուսական իշխանությունները սկսել են ավելի խիստ ու արդյունավետ գործել ծայրահեղ ազգայնամոլների դեմ, սակայն իրավապահ մարմինների գործողություններում դեռեւս համակարգվածություն չի նկատվում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---